[ad_1]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում «Եվրաեռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանից ու Չինաստանից բխող սպառնալիքներին, ինչպես նաև՝ Աֆղանստանում, Իրանում, Լիբիայում և Եմենում տիրող իրավիճակը»,- նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Կողմերն, ըստ հաղորդագրության, վերահաստատել են իրենց հավատարմությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև՝ ԱՄՆ-ԵՄ համագործակցության խորացմանը:

 



Աղբյուր