[ad_1]

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Բենջամին Ֆրանկլինի անվան զբոսուղում կրկին տեղադրել են Հայաստանի դրոշը:

Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ ժամկետն արագացվել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ:

Փենսիլվանիայի «Հայ դատի» գրասենյակը շնորհակալություն է հայտնում քաղաքապետ Ջիմ Քեննիին և քաղաքապետարանին իրենց ցուցաբերած աջակցության համար:  

 Գրասենյակից պարզաբանել են, որ անցնող տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հայկական եռագույնը անհետանում է այդ տարածքից:



Աղբյուր