[ad_1]

Շքեղ դասի մեքենաներ արտադրող բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է ապրանքանիշի 101-ամյա պատմության ամենադինամիկ քաղաքացիական մեքենան՝ նորագույն Continental GT Speed մոդելը:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորույթը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է ընդամենը 3,6 վայրկյանում և ունակ է զարգացնել 335 կմ/ժամ առավելագույն արագություն:

Ներկայիս՝ երրորդ սերնդի Continental GT մոդելի դեբյուտը կայացել էր 2017 թվականին: 4 տարի անց, կայացել է մեքենայի սպորտային տարբերակի դեբյուտը: Նորագույն մեքենան, որը նախորդից ավելի հզոր, արագ և տեխնոլոգիապես առավել համալրված է, արդեն հասանելի է պատվիրելու համար երկրներից շատերում:

Նախորդ սերնդի Continental GT-ը համալրված էր 635 ձիաուժ հզորությամբ 6 լիտր աշխատանքային ծավալով W12 տուրբոշարժիչով և 100 կմ/ժամ արագությունը զարգացնում էր 4,1 վայրկյանում: Նորույթը հզորացել է 24 ձիաուժով և 0,5 վայրկյանով առավել դինամիկ դարձել:

Continental GT սովորական մոդելի հետ արտաքին նկատելի տարբերություններից են ռադիատորի վանդակաճաղերը և դիզայնի համալրումը Speed քրոմապատ գրությամբ: Հաճախորդներին հառաջարկվեն սրահի ինտերիերի 11 գույնով տարբերակներ: Continental GT Speed-ի գինը դեռևս չի հաղորդվում:  

 

 



Աղբյուր