[ad_1]

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի գործողությունները դասել է ժամանակակից մարտահրավերների շարքին, որոնք վտանգ են ներկայացնում դաշինքի համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի՝ ԱԳՆ նախարարների մակարադակով խորհրդի առաջին աշխատանքային օրվա ավարտին արված հայտարարության մեջ:  

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրոատլանտյան անվտանգության համար. ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ձևերով շարունակում է առաջնային սպառնալիք լինել մեզ բոլորիս համար: Ավտորիտար ռեժիմները մարտահրավերներ են նետում կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, այդ թվում՝ խոսքը հիբրիդային և կիբեռսպառնալիքների, նորագույն տեխնոլոգիաների չարամիտ կիրառման մասին է»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է նաև, որ տրանսատլանտյան գործընկերությունն այդ ֆոնին դաշնակիցների հավաքական պաշտպանության գրավականն է:

Հյուսիսատլանտյան դաշինքում նշում են նաև, որ կառույցը բացառապես պաշտպանական միություն է և սպառնալիք չի ներկայացնում ոչ մի երկրի համար:

«Ի պատասխան առավել վտանգավոր և անկանխատեսելի իրավիճակին՝ մենք զգալիորեն ամրապնդում ենք ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանության հնարավորությունները, ներուժն ու կայունությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

 



Աղբյուր