[ad_1]

Չինաստանի դեսպանը հրավիրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ ընդգծելու «ֆրանսիացի օրենսդիրների հասցեին հնչեցված վիրավորանքների եւ սպառնալիքների անընդունելի բնույթը, ինչպես նաեւ եվրոպական որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Պեկինի որոշումները»:

Reuters-ը հայտնում է, որ Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայն անցյալ տարվա ապրիլին արդեն կանչվել էր դեսպանատուն գրառումների եւ թվիթերի պատճառով, որում նա պաշտպանում էր Պեկինի արձագանքը COVID-19 համավարակին եւ քննադատում էր Արեւմուտքի գործողությունները:

Անցյալ շաբաթ Չինաստանի դեսպանատունը նախազգուշացրել էր ֆրանսիացի օրենսդիրներին չհանդիպել պաշտոնատար անձանց հետ Թայվան կատարելիք այցի ընթացքում:

Դրանից հետո Twitter-ում հայտնվեց ՉԺՀ դեսպանության գրառումը Փարիզում տեղակայված Ռազմավարական հետազոտական ​​հիմնադրամի՝ Չինաստանի մասով փորձագետ Անտուան ​​Բոնդազի հասցեին, որում դեսպանությունը նրան «մանր ավազակ» եւ «կատաղած բորենի» էր կոչել:

«Դա անընդունելի է եւ անցնում է սահմաններն արտասահմանյան դեսպանատան համար»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան այն բանից հետո, երբ չինացի դիվանագետն ընդունվել էր ԱԳՆ-ի՝ Ասիայի մասով բաժնի ղեկավարի կողմից:

Պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ դեսպանի պահվածքը «խոչընդոտ է ստեղծում Չինաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների բարելավման համար»:

Նախօրեին ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Բրիտանիան եւ Կանադան պատժամիջոցներ սահմանեցին Չինաստանի պաշտոնյաների դեմ Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների խախտման համար: Ի պատասխան՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց եվրոպական մի քանի քաղաքացու, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամ Ռաֆայել Գլյուքսմանի նկատմամբ:



Աղբյուր