[ad_1]

Hades-ը 2020-ի լավագույն խաղն է համարվել SXSW Gaming Awards-ի վարկածով, հաղորդում է Lenta-ն:

Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքով՝ Supergiant Games-ը անցնող տարվա մյուս թողարկումների նկատմամբ առավելություն է ցույց տվել: Խաղը գովել են նաեւ իր «հատուկ խաղային գործընթացի» եւ բոլոր հիմնական հարթակներում նման խաղերի նկատմամբ գերազանցության համար: Բացի այդ, անհատական համակարգչի, macOS-ի եւ Nintendo Switch-ի վրա հասանելի Hades-ը արժանացել է «լավագույն խաղային դիզայն» մրցանակի: Տարվա Indie-խաղ ճանաչվել է Deep Rock Galactic-ը, սեղանի խաղ՝ Board Game The Search for Planet X-ը, լավագույն VR-խաղի համար մրցանակը ստացել է Valve-ի Half-Life: Alyx-ը:

Մշակողների եւ հրատարակիչների կարծիքով՝ անիմացիայի, արվեստի եւ տեսողական էֆեկտների հարցում առավելության համար մրցանակը բաժին է հասել Ghost of Tsushima-ին: Այս ամառ թողարկված The Last of Us Part II-ը նշել են որպես լավագույն սյուժեով եւ երկխոսությամբ խաղ: DOOM Eternal-ը համարվել է ամենապայծառ եւ տպավորիչ ձայնով խաղ: Մեթյու Քրամփի մշակութային ինովացիայի մրցանակը ստացել է Playstation-ի բացառիկ ավազարկղ-խաղ Dreams-ը:

2021-ին SXSW մրցանակաբաշխության համար ներկայացվել են 43 թեկնածուներ՝ 12 տարբեր անվանակարգերում: Հաղթողներն ընտրվել են մշակողների եւ հրատարակիչների փորձագիտական գնահատման ճանապարհով՝ բաց քվեարկությամբ:

SXSW Gaming Awards-ը անցկացվում է South by Southwest (SXSW) ամենամյա փառատոնի ընթացքում՝ 2014 թվականից: Նախորդ անգամ «Տարվա խաղ» էր ճանաչվել Nintendo-ի համար բացառիկ The Legend of Zelda: Breath of the Wild-ը։



Աղբյուր