[ad_1]

Բրազիլիայում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 49 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը երկրում ավելացել է 49 293-ով՝ կազմելով 12 047 526:

Ինչպես հայտնում են Բրազիլիայի առողջապահության նախարարությունից՝ երկրում Covid-19-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 295 425-ի:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է 10.5 միլիոն պացիենտ:



Աղբյուր