[ad_1]

Մարտի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են 37-ամյա Արման Թադևոսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և 55-ամյա Մերուժան Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Ա. Թադևոսյանը, Mercedes-ի ուղևորներ, 13-ամյա Ա.Ա.-ն, 19-ամյա Ա. Ա.-ն, 19-ամյա Ա. Ք.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ 130-ը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է և քարերը լցվել են ճանապարհին: Քաղաքացիները քարերը հեռացրել են ճանապարհից, իսկ այդ ընթացքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չուենենա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



Աղբյուր