[ad_1]

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։ Այս մասին News.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից ասացին, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուր