[ad_1]

Աշխարհում վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 455 հազար նոր դեպք: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալները:

Ըստ ԱՀԿ-ի՝ անցած 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 7.2 հազար պացիենտ, ընդհանուր առմամբ աշխարհում Covid-19-ով վարակված է 122.99 միլիոն մարդ, իսկ մահացել է՝ 2.71 միլիոնը:

Հաղորդվում է, որ նոր դեպքերի 41%-ը գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (189 752), որոնց հաջորդում է Եվրոպան (158 026) և Հարավ-Արևելյան Ասիան (54 164):

Համավարակի տարածվածությամբ առաջին տեղում է ԱՄՆ-ն (29 497 998), որին հաջորդում են Բրազիլիան (11 950 459), Հնդկաստանը (11 646 081), Ռուսաստանը (4 466 153) և Մեծ Բրիտանիան (4 296 587):



Աղբյուր