[ad_1]

ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ ռուսական ինքնաթիռները իբր ավիահարվածներ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգում Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, որի արդյունքում «մեկ քաղաքացիական անձ է սպանվել»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իդլիբի վրա ռուսական ավիահարվածները Թուրքիայի հետ սահմանին գտնվող Բաբ ալ-Խավա անցակետի մոտակայքում, ըստ ստացված տեղեկությունների, բերել են 1 խաղաղ բնակչի սպանության և վտանգում են այդքան անհրաժեշտ օգնության հասանելիությունը: Բաբ էլ Խավան շարունակում է մնալ Սիրիայում ՄԱԿ-ի կողմից սահմանված միակ մարդասիրական սահմանային անցակետը և ամեն ամիս մոտավորապես 2.4 միլիոն սիրիացիներին կենսական նշանակություն ունեցող մարդասիրական օգնություն տրամադրելու ամենաարդյունավետ միջոցը»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտում ընդգծել են, որ խաղաղ բնակչությունը, ներառյալ բժշկական անձնակազմը և բժշկական հաստատությունները, «երբեք չպետք է դառնան ռազմական գործողությունների թիրախ»: «Այս բռնությունը պետք է ավարտվի, և մենք կրկնում ենք համազգային զինադադարի մասին մեր կոչը»,-ասել է Փրայսը:

Ռուսական կողմը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունը:



Աղբյուր