[ad_1]

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանում արցախցիների՝ խտրականության ենթարկվելու մասին իր ուղիղ հեռարձակմանը։ Գրառման մեջ ասվում է․

«Ներազգային ռասիզմի խնդիրը բարձրաձայնող տեսաուղերձս լայն արձագանք է ստացել։ Այդ առթիվ լրացուցիչ ասելիք ունեմ.

1) աղջիկներից մեկի հետ այցելեցինք ոստիկանության Կենտրոնականի բաժին և հաղորդում ներկայացրեցինք հանցագործության մասին՝ ՀՀ քրօր 143-րդ հոդվածով։

2) մեր նպատակը այդ թշված վարորդին բանտարկելը չէ, այլ խնդիրը բարձրաձայնելով լուծելն է։

3) եթե վարորդը հրապարակավ ու անկեղծորեն ընդունի իր մեղքը, ներողություն խնդրի աղջիկներից, ապա մենք չենք պնդի նրան պարտադիր քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջը։

4) այո՛, մենք ունենք վարորդի հեռախոսահամարը և մեքենայի պետհամարանիշը, բայց այս պահին նպատակահարմար չենք համարում դրանք հրապարակել, քանի որ երիտասարդ վարորդին շանս ենք տալիս՝ լավ մտածելու իր արածի մասին ու անհրաժեշտ հետևություններ կատարելու։

5) «Իրավական ուղին» ու անձամբ ես պատրաստ ենք զբաղվել ներազգային ռասիզմի ցանկացած դրսևորմամբ — այդ երևույթը պետք է արմատախիլ անել»»։



Աղբյուր