[ad_1]

Կապի անհրաժեշտ միջոցները, այդ թվում և ռազմավարական նշանակության, միշտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ են, որտեղ էլ որ նա գտնվի: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կապի բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում և ռազմավարական կապի, մշտապես նախագահի հետ են, որտեղ էլ որ նա լինի՝ Ռուսաստանի Դաշնության, թե որևէ այլ երկրի տարածքում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի հետ է եղել միջուկային ճամպրուկը, երբ վերջինս անցած շաբաթ-կիրակի հանգստանում էր Սիբիրում:

Անդրադառնալով հանգստյան օրերին Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ տայգա կատարած ուղևորությանը՝ Պեսկովը նշել է, որ այդ ուղևորությունը հետաձգելու պատճառ չի եղել, և նախագահի ծրագրերի վրա չէին կարող ազդել ԱՄՆ նախագահի մեղադրական հայտարարությունները:  



Աղբյուր