[ad_1]

Գերմանական Porsche ավտոմոբիլային կոնցեռնի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ իրենց աշխատակիցներից յուրաքանչյուրին 7850 եվրո կնվիրեն:

Այդ քայլով Porsche-ն ցանկանում է շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին՝ անցյալ տարի ակտիվորեն աշխատելու համար, ինչը թույլ է տվել զգալի շահույթ ստանալ․ անցյալ տարի կորոնավիրուսի ֆոնին ստեղծված բարդ պայմաններում կոնցեռնը 4,4 մլրդ եվրո եկամուտ է ստացել՝ դառնալով իր մրցակիցների շարքում առաջատարներից մեկը։

Նշվում է, որ աշխատակիցները կպարգևատրվեն ակտիվ աշխատանքի և համաշխարհային շուկայում ակտիվորեն վաճառվող ավտոմեքենաների թողարկման գործում ունեցած ավանդի և նոր մոդելների, այդ թվում՝ ամբողջությամբ էլեկտրական ավտոմոբիլների մշակման համար:

 

 



Աղբյուր