[ad_1]

Թուրքիան սխալ ազդակներ է ուղարկում Եվրամիություն՝ դուրս գալով Ստամբուլի կոնվենցիայից եւ փակելով քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը, փոխանցում է Reuters- ը:

«Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրվա ընթացքում՝ ԺԺԿ-ի արգելումը եւ, մասնավորապես, Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալը, բացարձակապես սխալ ազդանշան է»,- ասել է Մաասը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ իր գործընկերների հետ հանդիպման: Միևնույն ժամանակ, արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտությունում դեէսկալացման նշաններ կան: Անցյալ տարի բազմամյա վեճի սրումից հետո ԵՄ-ն պատժամիջոցներով էր սպառնացել Անկարային:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, այնտեղ կա լույս եւ ստվեր»,- ասել է Մաասը: «Մենք ստիպված կլինենք քննարկել այսօր Թուրքիայից եկող այս խառը ազդանշանները, եւ մենք կշարունակենք ձգտել շարունակական երկխոսության. կօգտագործենք այս երկխոսությունը հարցերի լուծման համար, որոնց մասով, մեր կարծիքով, Թուրքիան սխալ ազդանշաններ է ուղարկում»:



Աղբյուր