[ad_1]

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում բնակվող երիտասարդ զույգն իրենց իսկ հարսանիքի օրն ականտես է եղել, թե ինչպես է ջրհեղեղը քշել-տարել իրենց տունը:

Ինչպես հայտնում է BBC News-ը, կատարվածը տեսագրել են ապշահար հարևանները՝ պատկերելով, թե ինչպես է երեք սենյականոց առանձնատունը լողում գետի ջրերում: Ջրհեղեղն առաջացել է ուժեղ անձրևների պատճառով:

Բացի այդ, հաղորդվում է, որ Սիդնեյի ցածրադիր արվարձանների հազարավոր բնակիչների խորհուրդ է տրվել հեռանալ տներից: Քաղաքը հայտնվել է տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղի գոտում:  

Պաշտոնյաները նախազգուշացրել են ջրհեղեղի՝ կյանքի համար վտանգավոր մակարդակի մասին, ջուրը չի պատրաստվում նահանջել մինչև հինգշաբթի:

Նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հրահանգով նահանգի տարածքում յոթ   արտակարգ կացարաններ են բացվել տուժած բնակիչների համար:   

https://www.youtube.com/watch?v=e100L3ykiS0



Աղբյուր