[ad_1]

Հանրապետության նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի միջնորդությունը եւ չի դիմելու Սահմանադրական դատարան: Այս մասին նախագահն արել է հայտարարություն։

«Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը եւ կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը եւ չի դիմելու Սահմանադրական դատարան:

Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը եւ հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու եւ նշանակելու իրավական կարգավորումների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։



Աղբյուր