[ad_1]

Բրազիլիայում երեքշաբթի գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամեմամեծ մեկօրյա ցուցանիշը «Քովիդ-19»-ի համավարակի ողջ ընթացքում:

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով հարավամերիկյան երկրի առողջապահության նախարարությանը, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1972 մարդ՝ երկրի ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 268 370-ի: Այս ցուցանիշով Բրազիլիան երկրորդն է ողջ աշխարհում և զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ մահացության ցուցանիշը գերազանցել է 538 հազարը:

Առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 70 764 նոր դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում Բրազիլիայում վարակվել է 11 122 429 մարդ: Այս ցուցանիշը երրորդ խոշորագույնն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո:



Աղբյուր