[ad_1]

Մարտի 10-ից Ռուսաստանի տարածքում Twitter սոցիալական ցանցի արագությունը կդանդաղեցվի:

Այս մասին հայտարարել է «Ռոսկոմնադզոր»-ը` նշելով, որ որոշման պատճառն այն է, որ սոցցանցը չի հեռացնում անօրինական բովանդակությունը, գրում է meduza-ն:

«Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու և համացանցային ծառայությունը ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով 2021 թ. մարտի 10-ից ձեռնարկվել են կենտրոնացված պատասխան միջոցառումներ, մասնավորապես ծառայության առաջնային դանդաղեցում»,- հայտնել են գերատեսչությունից և հավելել, որ եթե Twitter-ը շարունակի անտեսել Ռուսաստանի օրենսդրության պահանջները, ապա «ազդեցության միջոցները կշարունակվեն, ինչը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև արգելափակման»: 

«Ռոսկոմնադզոր»-ի պնդմամբ՝ 2017 թվականից ի վեր սոցիալական ցանցը կարգավորիչի պահանջով չի հեռացրել «անչափահասներին ինքնասպանության դրդող բովանդակությունը, որը պարունակում է մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև տեղեկություններ թմրանյութերի օգտագործման մասին»:

Ողջ ընթացքում «Ռոսկոմնադզոր»-ին Twitter-ին ուղարկել է ավելի քան 28 հազար բողոք, սակայն արգելված տեղեկատվություն պարունակող 3168 նյութ դեռ չի ջնջվել:

Ըստ գործակալության, այս ամենի վերջին վառ օրինակը կարգավորիչի պահանջների ցուցադրական անտեսումն էր 2021 թ. մարտի 3-ին անչափահասներին զանգվածային ինքնասպանության դրդելու կոչերը հեռացնելու առնչությամբ: 

Հիշեցնենք՝ օրերս «Ռոսկոմնադզոր»-ը հաղորդել էր, որ արձանագրություն է կազմել մի քանի սոցիալական ցանցերի, այդ թվում`Twitter- ի դեմ, որոնք դեռահասներին ներգրավել են չարտոնված գործողություններում: Նման բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը տուգանվել էր չորս միլիոն, իսկ «ՎԿոնտակտե»-ն ՝ մեկուկես միլիոն ռուբլով:

 



Աղբյուր