[ad_1]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները կրկին թույլ չեն տվել նրան պատասխանել լրագրողների հարցերին, գրում է NY Post-ը, նշելով՝ միջադեպը տեղի է ունեցել նախագահի՝ տնտեսական ապրանքների խանութ այցելության ժամանակ, երբ նրան են մոտեցել մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 

Մասնավորապես, Բայդենը մոտ տասը րոպե սեփականատերերի հետ շրջել է խանութում, որից հետո լրագրողները փորձել են նրան մի քանի հարց ուղղել, այդ թվում՝ արդյոք Մեքսիկայի հետ «սահմանային ճգնաժամն» առկա է: Մինչ Բայդենը կհասցներ պատասխանել, նախագահի օգնականները խանգարել են նրան:

Հիշեցնենք՝ Բայդենը պաշտոնավարում է 48 օր: Մինչ օրս որևէ մամուլի ասուլիս դեռևս չի կազմակերպվել, որը պատմական ռեկորդ է վերջին 100 տարվա մեջ Սպիտակ տան ղեկավարների համար:

Գործակալությունը նկատում է՝ ԱՄՆ նախորդ 15 նախագահները լրագրողների հետ առաջին հարցազրույցներն են ունեցել պաշտոնը ստանձնելուց մոտ 33 օր անց: Բայդենը լուռ է գրեթե 7 շաբաթ: Սպիտակ տան մամուլի ծառայությունը խոստացել է առաջին ասուլիսն անցկացնել մինչև այս ամսվա վերջ, բայց նման ձգձգված լռությունն ավելի է հիմնավորում խոսակցությունները նոր նախագահի թուլության մասին: 



Աղբյուր