[ad_1]

Գիշերը խաղաղ է անցել` առանց որևէ միջադեպի, այս պահին Դեմիրճյան փողոցում մաքրման աշխատանքներ են անում քաղաքացիները։ Այս մասին Դեմիրճյան փողոցից ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Պատրաստվում ենք փակ պահել Ազգային ժողովի մուտքերը, և քաղաքացիների հետ պայմանավորվել ենք, որ Ազգային ժողովը կմնա շրջափակված այնքան ժամանակ և կբացվի այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան՝ գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականով»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ ժամը տասնվեցին նախատեսված է մեծ հանրահավաք։ Նա նշեց, որ հոգնել չկա, նահանջել չկա, մինչև վերջ գնալու են։ «Մեր երկիրը գտնվում է շատ վճռական և կարևոր հանգրվանում, որը պետք է միասին հաղթահարենք և դուրս գանք այս իրավիճակից»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը և գիշերել են Դեմիրճյան փողոցում և Բաղրամյան պողոտայում։



Աղբյուր