[ad_1]

Ուելսում բանվորներն աշխատանքի ընթացքում հայտնաբերել են «գաղտնի» միջնադարյան թունել, որը, ինչպես ենթադրվում է, կառուցվել է մոտ 900 տարի առաջ, հաղորդում է The Independent-ը:

Թունելը հայտնաբերվել է Մոնմութշիր քաղաքում՝ 1131 թվականին հիմնադրված հին աբբայության ավերակների մոտակայքում այն ժամանակ, երբ տեղական Western Power Distribution ընկերությունը խրամատ է փորել ստորգետնյա մալուխի համար:

Շինությունը կառուցված է աղյուսից, նրա բարձրությունը մոտ 1,2 մետր է, այն գտնվում է հետիոտնային ճանապարհի տակ, որը գտնվում է մոտակայքում հոսող գետին զուգահեռ: Ինչպես նշում է ընկերությունը, հայտնաբերված թունելը ներառված չէ առկա տեղագրական քարտեզներից որևէ մեկում, բացի այդ, այն հայտնի չի եղել տեղի բնակիչներին և իշխանություններին:

Հաղորդվում է, որ գտածոյի մանրամասն ուսումնասիրությունը կարող է տևել «երկար տարիներ»: 

Թունելի մասին զեկուցվել է Ուելսի ժառանգության գործակալությանը: Այժմ գտածոն ակտիվորեն ուսումնասիրվում է հնագետների կողմից:

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ:



Աղբյուր