[ad_1]

Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է XC60 քրոսովերի նորացված տարբերակը, որն ապրանքանիշի ամենաճանաչված մոդելն է: Ինչպես հայտնում է Autonews-ը, մեքենան աննշան արտաքին փոփոխության է ենթարկվել, սակայն համալրվել է ամբողջովին նոր տեղեկատվական-ժամանցային համակարգով:

Գլխավոր նորարարությունը դարձել է Android օպերացիոն համակարգով մուլտիմեդիա համալիրի տեղադրումը, որը հասանելիություն կապահովի Google-ի հավելվածներին և նավիգատորին:

Բացի այդ, Volvo XC60-ը համալրվել է վարորդին օգնելու համար նախատեսված ADAS (Advanced Driver Assistance Systems) ակտիվ համակարգով, որն աշխատում է տեսախցիկների, գերձայնային սենսորների և ռադարների հիման վրա՝ ապահովելով կիսաավտոմատ կառավարում:

Ինչ վերաբերում է արտաքինին, ապա նախորդ մոդելից նորույթը կարելի է տարբերել ռադիատորի փոփոխված վանդակաճաղերի, արդիականացված դիմացի թափարգելի և նոր դիզայնով անվահեծերի օգնությամբ:

Տեխնիկական մասին փոփոխությունների մասին ոչինչ չի նշվում: Մեքենան կարող է ներկայանալ հիբրիդային ուժային համակարգով, որի պարագայում 320 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչը կաշխատի 87 ձիաուժով էլեկտրաշարժիչի համադրությամբ: Նորագույն մոդելի թողարկումը կմեկնարկի մայիսին: 



Աղբյուր