[ad_1]

Այս պահին Բաղրամյան պողոտան ու Դեմիրճյան փողոցը շարունակում են փակ մնալ, շրջափակված ենք պահելու խորհրդարանի մուտքերը: Այս մասին Դեմիրճյան փողոցից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս Ազգային ժողովը կարող է հավաքել, նիստ գումարել միայն այն օրակարգով, որը մեր ժողովուրդը կպահանջի: Իրավիճակը շատ պարզ և հստակ է. Նիկոլ Փաշինյանը՝ նաև երկրի նախագահի անգործության արդյունքում, երկուսով միասին հերթական անգամ սահմանադրական կարգն են տապալում՝ փորձելով ապօրինի եղանակներով ազատվել մեր զինվորականներից, վերջնականապես ջարդել բանակը, երկրում հաստատել մեկ մարդու բռնապետություն եւ երկիրը տանել կործանման: Մենք դա թույլ չենք տալու, մեր քաղաքացիներն այսօր դա ապացուցեցին»,- նշել է Սաղաթելյանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ վաղը՝ ժամը 16:00-ին, Բաղրամյան պողոտայում կայանալու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:



Աղբյուր