[ad_1]

Twitter սոցցանցի հիմնադիր Ջեք Դորսին մտադիր է իր առաջին «թվիթի» վաճառքից ստացված միջոցներն ուղղել բարեգործության: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին նա հայտնել է իր էջում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Դորսին որպես վիրտուալ ակտիվ աճուրդի էր հանել սոցցանցում իր հրապարակած առաջին գրառումը, որն արել էր 2006 թվականի մարտի 12-ին: «Պարզապես փորձարկում եմ իմ Twitter-ը»,- ասվում է վաճառքի հանված «թվիթում»:

Այսօր Դորսին նշել է առցանց աճուրդի վերջնաժամկետը: Այն կավարտվի մարտի 21-ին: «Ես ստացված միջոցներն անմիջապես կվերածեմ բիթքոինի և կփոխանցեմ GiveDirectly բարեգործական հիմնադրամին՝ Africa Response ծրագրի համար»,- գրել է Դորսին: Տվյալ ծրագիրը նախատեսված է համավարակի պայմաններում աֆրիկյան մայրցամաքի բնակիչներին աջակցություն հատկացնելու համար:

«Թվիթը» ձեռք բերելու համար հիմնական պայքարն ընթանում է չինացի ձեռնարկատեր, Tron թվային արժույթի հիմնադիր Ջասթին Սանի և Bridge Oracle ընկերության գլխավոր տնօրեն Հաքան Էստավիի միջև: Նշվում է, որ վերջինս 2.5 մլն դոլարի առաջարկ է արել:



Աղբյուր