[ad_1]

«Հերտայի» հարձակվող Քրիշտոֆ Պյոնտեկը ասել է, որ ստիպված է եղել հեռանալ «Միլանից» Զլատան Իբրահիմովիչի հետ մրցակցության պատճառով։

«Իմ հեռանալու պատճառը դարձավ Իբրահիմովիչի տեղափոխությունը։ Չէի կարող պատկերացնել, որ 5-6 խաղ անընդմեջ կնստեմ պահեստայինների նստարանին։ Երբ Իբրան մեկնարկային կազմում է լինում, ապա մարզադաշտը լքում է միայն վնասվածքի պատճառով։ Նրա գալուց հետո առաջին խաղերում ես ոչ մի րոպե չեմ խաղացել։

Ինձ Իտալիայի Գավաթում հնարավորություն տվեցին, ես գոլ խփեցի ու արդյունավետ փոխանցում արեցի։ Չնայած դրան՝ անմիջապես վերադարձա պահեստայինների նստարանին։ Գուցե, համբերությունս չհերիքեց, բայց այդ ժամանակ նման որոշում կայացրեցի»,- Պյոնտեկի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

 



Աղբյուր