[ad_1]

Նա շարունակում է հավատարիմ շան պես ծառայել է Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ԱԺ շենքի դիմաց Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին:

«Երեք տարի շարունակ նախագահը ամեն ինչ արել է, որ տապալվի թե՛ իրավական կարգը, թե՛ Սահմանադրությունը, թե նման ճգնաժամեր առաջանան»,- ասաց նա և նշեց, որ արդեն հասկանալի է, թե ում է ծառայում նախագահ Արմեն Սարգսյանը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այս գիշեր, վաղը որոշվելու է, թե ով ում է ծառայում: Նա նշեց, որ փոփոխություններ չլինելու որևէ տրամաբանություն չկա:  «Ես լիահույս եմ իրավապահ այլ մարմինների վրա, որ նրանք իրենց գործողություններով ամեն ինչ անեն, որ իշխանության զավթում բանակում չլինի Նիկոլի կողմից, դա էլ չդառնա կատալիզատոր բախումների, լարվածության և այլն: Ժամանակը սպառվել է և հանգուցալուծում է պետք, իսկ այդ հանգուցալուծումը դավաճանի հեռացումն է: Ստեղծված իրավիճակի միակ լուծումը առանց որևէ նախապայմանի Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Տավուշում և միակ տրամաբանական պարզաբանումն այն է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը փորձել է Տավուշում իրավիճակ սրելով, որոշակի ուժեր կուտակելով շեղել մարդկանց ուշադրությունը զարգացումներից և հայոց բանակը դնել քաղաքական հարվածի տակ, իբր թե բանակը չի զբաղվում պաշտպանությամբ, այլ քաղաքական հարցերով:

«Ռուս զորքեր էլ են եկել և իմ տեղեկություններով նրանք եկել են վերահսկելու, իրավիճակը գնահատելու: Ես կարծում եմ, որ այդ միջադեպը սպառված է և հիմա իմ տեղեկությունների համաձայն Տավուշում ամեն ինչ կարգին է և լիարժեք մեր բանակի վերահսկողության տակ է»,- ասաց նա:  



Աղբյուր