[ad_1]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 9-ին, հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։

Քաղաքացիները սիրով ողջունում էին Փաշինյանին եւ կոչ էին անում լինել «դուխով». «Աստված քո հետ, լավ ա լինելու»,-ասաց ներկաներից մեկը:

Ներկաներից մեկն էլ առաջարկեց մաքրել Բաղրամյան պողոտան ցուցարարներից:

Իսկ երբ մի քաղաքացի կոչ արեց համացանցում տարածվող լուրերի դեմն առնել, Փաշինյանը դիմելով ներկաներից ասաց. «Արդեն պետք է սովորած լինեք սուտը ճշտից տարբերել: Փակելով ի՞նչ հարց ենք լուծելու: Ավելի լավ է դուք պետք է կարողանաք սուտը ճշտից տարբերել, ամեն ասածի պետք չի հավատալ: Այսքան ժամանակ նոյեմբերից սկսած ինչ ինֆորմացիաներ են տվել, հիմա կարող եք արդեն վերլուծելով սուտը ճշտից տարբերել: Հիմա, ցավոք սրտի, այնպես չի, որ ամեն ինչ լավ է, պրոբլեմներ ունենք, բայց այնպիսի լրատվական փոթորիկներ են անում մարդկանց հուսահատեցնելու համար:

Ուրախ եմ շատ, որ այսքանից հետո տրամադրություններդ դուխով է: Լավ չեմ ուզում ասել, բայց պետք է վերադառնանք բնականոն կյանքին ինչքան հնարավոր է շուտ:

Մեզ համար ամենացավոտ խնդիրը գերիների խնդիրն է, անհետ կորածների խնդիրն է: Մենք պետք է օր առաջ այդ հարցերը լուծենք Ցավոք իրադարձություններ կան, որ խանգարում են այդ խնդիրների լուծմանը, բայց պետք է աշխատենք եւ լուծենք»:



Աղբյուր