[ad_1]

Իրանցի նախկին դիվանագետ Համիդ Ռեզա Ասեֆին հայտարարել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը կշարունակվի, և Եմենը կդառնա «սաուդցիների Վիետնամ», հայտնում է Tehran Times–ը:

Դիվանագետը նշել է, որ Վիետնամի դեմ պատերազմը սկսվել է 1955 թվականին և տևել 19 տարի:

«Ռիադի տարբերակներից մեկը պարտությունն ընդունելն է, սակայն դա թանկ կարժենա սաուդցիներին, հաշվի առնելով, որ նրանք այնուհետև պետք է ընդունեն իրենց քաղաքական և ռազմական սխալները, և սաուդյան արքայազն Մոհամմադ բեն Սալմանի փոքր գլխում ես դա չեմ տեսնում», — ասել է Ասեֆին հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցի ընթացքում:

Դիվանագետը նշել է, որ ոմանք կարծում են, որ Սաուդյան Արաբիայի միջամտությունը Եմենում սկսվել է ընդամենը մի քանի տարի առաջ, սակայն իրականում այն սկսվել է գրեթե 40 տարի առաջ և նույնքան հին է, որքան իսլամական հեղափոխությունը և հավելել, որ սաուդցիները հարձակվել են Եմենի վրա` օգտագործելով բրիտանացիներից, ամերիկացիներից և գերմանացիներից ստացած զենքերը:

«Սակայն հետագայում գերմանացիները դադարեցրել են Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը», — նշել է Ասեֆին:

Սեպտեմբերի 14-ին Եմենի «Անսարալլահ» շարժման զինյալներն ու նրանց դաշնակիցները Եմենի բանակում 10 անօդաչու թռչող սարք են օգտագործել՝ ռմբակոծելու Սաուդյան Արաբիայի պետական Aramco նավթային ընկերության օբյեկտները: Հարվածի հետևանքով շարքից դուրս է եկել չվերամշակված նավթի պաշարի կեսից ավելին (այն կազմում է համաշխարհային արտահանման 5 տոկոսը)։

Սաուդյան Արաբիան և նրա արևմտյան դաշնակիցները, ներառյալ ԱՄՆ-ն, հարձակման իրականացման համար մեղադրել են Իրանին, որը հերքել է գործողությանն իր ներգրավվածությունը:

Ասեֆին կարծում է, որ Aramco-ի միջադեպը խաթարել է Սաուդյան Արաբիայի հեղինակությունը, և թագավորությունը խայտառակ է եղել նաև իր ժողովրդի աչքում:

Խոսելով հնարավոր տարածաշրջանային պատերազմի մասին՝ դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է լարվածության պահպանումը, որպեսզի կարողանա վաճառել իր զենքը։

Անցյալ շաբաթ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածը տարածաշրջանում «համընդհանուր» պատերազմ սկսելու առիթ կտա:



Աղբյուր