[ad_1]

Նյու Յորքի բնակչուհին իր բաղնիքի հայելու ետեւում անցքն ուսումնասիրելիս մի ամբողջ դատարկ բնակարան է հայտնաբերել։

Սամանտա Հարթսոուի խոսքով՝ ինքը փորձել է գտնել իր բնակարանում սառը քամու աղբյուրը: Նա հանել է բաղնիքի հայելին եւ պարզել, որ այն փակցված է մեծ քառակուսի անցքի վրա:

«Ես չէի կարող չհասկանալ, թե ինչ կա իմ լոգարանի այն կողմում»,- ասել է Հարթսոուն NBC New York-ին տված հարցազրույցում

Հարթսոուն անցել է անցքի միջով եւ հայտնաբերել, որ սենյակը երկհարկանի դատարկ բնակարանի մի մասն է: Նա ասել է, որ նայել է ամբողջ բնակարանը՝ գտնելով միայն աղբի տոպրակներ, չտեղադրված զուգարանակոնք եւ ջրի դատարկ շիշ:

Նախքան իր բնակարան վերադառնալը կինը համոզվել է, որ կիսակառույց բնակարանի դուռը փակ է: Նա ասել է, որ դիմել է սպասարկման կենտրոն՝ իր լոգարանի անցքը փակելու համար, եւ սպասվում է, որ շուտով վարչակազմի ներկայացուցիչը կայցելի նրան՝ հայտնաբերածը ուսումնասիրելու համար:



Աղբյուր