[ad_1]

Միսուրիում պաստորին հեռացրել են քարոզից հետո, որի ժամանակ նա հայտարարել է, թե բոլոր կանայք պետք է նիհարեն՝ Մելանյա Թրամփին նմանվելու համար»:

Վիրուսային տեսանյութում երեւում է, թե ինչպես է սրբազան Ստյուարտ-Ալեն Քլարքը քարոզում, որ կանայք պետք է հաճույք պատճառեն իրենց ամուսիններին: «Լսեք, ես չեմ ասում, որ յուրաքանչյուր կին կարող է լինել բոլոր ժամանակների լեգենդար հաղթական կին, ինչպիսին Մելանյա Թրամփն է: Կանանց մեծ մասը չի կարող հաղթական կին լինել: Բայց հնարավոր է մասնակցության գավաթակիր դառնալ։ Ամենը, ինչ ես կարող եմ ասել, այն է, որ ոչ բոլորն այդպիսի տեսք ունեն: Բայց նաեւ անպայման չէ մսագործի տեսք ունենալ»,- ասել է Քլարքը, հաղորդում է Americaru-ն:

«Տղամարդիկ ցանկանում են, որ իրենց կանայք լավ տեսք ունենան տանը եւ հասարակության առջեւ, կարո՞ղ եմ ասել՝ ամեն: Աստված տղամարդկանց մղում է դեպի գեղեցիկ կանայք: Մենք այդպես ենք ստեղծված: Մենք ոչինչ չենք կարող մեզ հետ անել»,- ասել է նա: Պաստոր Քլարքը «շնորհակալություն է հայտնել Աստծուն» դիմահարդարման համար եւ խորհուրդ է տվել կանանց հարցնել իրենց ամուսիններին՝ արդյոք իրենք բավականաչափ լավ տեսք ունեն: «Կարեւոր է, որ նա մտածի, թե դու սեքսուալ ես: Սա կարեւոր է, քանի որ նա նայելու է»,- ասել է պաստորը:

Նա նաեւ կատակել է, որ այլեւս խորհրդատվություն չի տալիս ամուսնական զույգերին, քանի որ նրանք «քաշի վերահսկման» պակաս ունեն: Քլարքը քարոզն ավարտել է հետեւյալ բառերով. «Ի դեպ, գիտնականները հայտնաբերել են սնունդ, որը նվազեցնում է կնոջ սեռական ցանկությունը: Այն կոչվում է «հարսանեկան տորթ»»:

Ըստ Բապտիստական եկեղեցու կայքի՝ հովիվ Ստյուարտ-Ալլեն Քլարքը աշխատանքից հեռացվել է եւ ուղարկվել է հոգեբանի մոտ: Ասոցիացիաների բապտիստական գլխավոր խորհուրդը հրապարակային հայտարարությամբ նույնպես դատապարտել է նրա ուղերձը:

 



Աղբյուր