[ad_1]

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսապշապտան Գարեթ Բեյլի մասին։

«Ես տեսել եմ, որ նա հոգեբանական սպիներ ունի։ Երբ դու մի քանի մրցաշրջանում անընդհատ վնասվածքներ ես ստանում, առաջանում են ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական խնդիրներ։ Վախ է հայտնվում ու անկայունություն։

Բայց այն իրավիճակում, երբ դու լավ ես աշխատւոմ, իսկ շուրջը բոլորը առավելագույնն են ներդնում, հոգեբանական պատնեշը պետք է քանդվի։ Բեյլը քանդեց այն։ Հենց նա, այլ ոչ թե մենք։ Մենք ուղղակի աջակցել ենք նրան»,-Մոուրինյոյի խոսքն է մեջբերում ESPN-ը։

Բեյլը վարձակալությամբ է խաղում հյուսիսլոնդոնյան թիմում։ Նրա իրավունքները պատկանում են «Ռեալին»։

 

 

 

 

 



Աղբյուր