[ad_1]

Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Պետական անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Ցուցարարները հավաքվել են 2 վայրում ՝ «Ավլաբարի» մետրոյի կայարանի մոտ և Գլդանիում ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի գրասենյակի մոտ: Շարասյունները կհանդիպեն «Հանրապետության հրապարակում», այնտեղից էլ կուղևորվեն Կառավարության տուն:

Ցուցարարները նշում են նաև, որ օրակարգում են մնում արտահերթ ընտրությունների և «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու պահանջները:

Հիշեցնենք, որ վրացական «Պիրվելի» հեռուստաընկերությունը մարտի 6-ին աուդիոձայնագրություններ էր հրապարակել, որում ենթադրաբար երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին` Բերան, խնդրում է ենթադրաբար երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից և Պետական անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեից պատժել երիտասարդ անձնաց, որոնք համացանցում իր համար անցանկալի մեկնաբանություններ են թողել:



Աղբյուր