[ad_1]

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել երկու ռազմավարական «B-52H Stratofortress» ռմբակոծիչ, փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Պենտագոնին։

Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից ավիադիտարկումների տվյալների համաձայն՝ ԱՄՆ տարածքից օդ բարձրացած ռմբակոծիչները հասել են մինչև Իրանի սահման, այնուհետև հետ են վերադարձել: Այդ երկարատև թռիչքի ժամանակ դրանց ուղեկցել են Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Կատարի կործանիչները:

ԱՄՆ-ն պարբերաբար կատարում է ՌՕՈւ նման թռիչքներ: Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացի զինվորականները պարզաբանել էին, որ իրենց նպատակն է «ագրեսիայի զսպումը և ԱՄՆ գործընկերների ու դաշնակիցների աջակցության հաստատումը», այսինքն՝ ռազմական ուժի ցուցադրումը: Կոնկրետ այս անվայրէջք թռիչքի միջոցով ցուցադրվում է իրենց ռմբակոծիչներն արագ հետ շրջելու ամերիկացիների ունակությունը:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Աղբյուր