[ad_1]

Տեխասյան Hennessey Performance  թյունինգային ընկերությունը հայտնել է McLaren 765LT մոդելի համար թյունինգային փաթեթ մշակելու մասին: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, կուպեն խոստանում են հզորացնել՝ շարժիչի հզորությունը հասցնելով 1000 ձիաուժի՝ 3 տարվա կամ 58 000 կմ վազքի երաշխիքով:

Hennessey Performance-ի ղեկավար Ջոն Հեննեսսիի գնահատմամբ՝ McLaren ընկերությունը նվազեցնում է 765LT սուպերքարի բնութագրիչ առանձնահատկությունները, ինչով էլ պայմանավորված իրենք մեքենայի հզորության երկարաժամկետ երաշխիք են տալիս:

Թյուներները նշում են, որ փոխանցման տուփի կատարելագործման կարիք չկա, իսկ շարժիչի հզորացումից հետո 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 2,1 վայրկյանում՝ 2,8 վայրկյանի փոխարեն:

Կատարելագործումների փաթեթը բրիտանական մոդելի համար կարժենա 24 950 դոլար, իսկ ստանդարտ սուպերքարի մեկնարկային գինը կազմում է մոտ 360 000 դոլար:

 



Աղբյուր