Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթ (անգլ.՝ Kimberly Noel Kardashian West, հոկտեմբերի 21, 1980[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա[4]։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ[5], իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ[6]։ Քիմի հայրը իրավաբան

Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ[7]։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։