Նախ հիշեցնենք, որ Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Ոստիկանությունից հայտնում են՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը․․Շիրակի մարզի 2000 թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին,,, Հավելենք, որ․․․

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր գրառումներով դիմել են մայրիկին՝ առաջարկելով իրենց աջակցությունը նրան օգնելու հարցում։

«Փոքրիկի մայրիկ, եթե տեսնում ես գրառումս, ապա գրիր ինձ։ Ես պատրաստ եմ ամեն ինչով քեզ օգնել ու կանգնել կողքիդ, միայն թե արձագանքիր, փոքրիկ աղջկադ միասին կմեծացնեք, նրա մենակ չթողնես, ուրիշ ընտանիք չուղարկես, դու ամենալավ մայրիկն ես, ես վստահեմ, որ այդ քայլին գնացել ես ստիպված»,-գրել է Ալլա Սարգսյանը։ Բացի կարեկցանքի խոսքերից եղել են նաև այնիպիս առաջարկներ, որը կարդալուց դժվար է զսպել հուզմունքը,,, Այսպես օգտատերեից միքանիսը նույնիսկ․․

Բնակարան ու աշխատանք են առաջարկել մայրիկին՝ վստահեցնելով, որ եթե վերջինս տեր կանգնի բալիկին, ապա սոցիալական ոչ մի խնդիր չի ունենա։ Սա գալիս է փաստելու մի բան, որ մեր հայուհիները, իսկապես, բարձր ադեկվատություն ու ջերմություն իրենց սրտում։ Մեղադրանքների հետ զուգահեռ, այնիպիս մեծ աջակցություն եղավ մայրիկին, որ այսքանից հետո, կարծում ենք, որ այդ բալիկը այլևս ապահով ձեռքերում կլինի