Ես ատում եմ ամուսնուս և նրանից ունեցած երեխայիս…Այո,հենց այդպես էլ կա։ Ես ամաչում եմ այս ամենի համար։Երեխան դրա հետ կապ չունի, բայց նրանից է, նրանից, ում ես ատում եմ, և հետևաբար կոտրվում եմ, գոռում եմ երեխայի վրա, ջղայնանում։ Եվ հետո ես ամաչում եմ, լաց եմ լինում ու մտածում՝ ի՞նչ եմ անում։

Ամուսնուս հետ ամեն ինչ դժվար է։ Մենք միասին ունենք ընդհանուր 15 տարիներ: Ամուսնացած ենք 7 տարի: Հարաբերությունները հենց սկզբից հեշտ չեն եղել։ Նա պաթոլոգիկ խանդոտ է, կենցաղային բռնակալ։ Նա հենց սկզբից ինձ մեկուսացրեց դրսի աշխարհից, և միայն այն ժամանակ, երբ ես նրա կողքին եմ՝ նա հանգիստ է։ Հենց որ տանից դուրս էի գալիս, անմիջապես սկանդալ էր սկսվում:

Սկանդալի պատճառ են դարձել նույնիսկ սովորական խանութ գնալը, էլ չեմ ասում ընկերուհիների հետ հանդիպումները, աշխատանքի գնալը։Աշխատանքի մեջ սա առանձին խնդիր է։ Նա աշխատավայրում բոլորին խանդում էր։ Հարյուր անգամ զանգում, գալիս, ստուգ ում, թե որտեղ եմ։ Սարսափելի էր։ Փորձեցի հեռանալ նրանից, բայց նա չթողեց, այնքան դիմացա, որ մենք համարյա 30 տարեկան էնք արդեն։

Ինձ պետք էր ծննդաբերել, տարիները վերջանում էին։ Ամուսնացա, ծննդաբերեցի։ Եվ հետո սկսվեց։ Ամեն ինչ վատացավ։ Նրա խանդն էլ ավելի կոշտ դարձավ։ Ես պատրաստ էի փախչել նրանից, ուր որ կարողանայի։ Բայց ու՞ր երեխային գրկումս: Սկսեց ամեն օր ծեծել, նվաստացնել։ Դա դժոխք էր, ոչ թե կյանք։ Ես ատում եմ նրան։ Ուզում էի ամուսնալուծվել, բայց նա չթողեց, չցանկացավ կիսել երեխայ ին, սպառնաց, որ նա ինքնասպան կլինի, և ես հանձնվեցի, հավատացի, նա այնքան լաց եղավ։

Երբ երեխան 2 տարեկան էր, ես փախա աշխատանքի, որպեսզի նրան ավելի քիչ տեսնեմ։ Բայց երբ տուն եկա, իմ հասցեին լսեցի այն քան նվաստացումներ, նախատինքներ ու վիրավորանքներ։ Ես 2 անգամ ավելի շատ եմ վաստակում, քան իմ ամուսինը, դա նույնպես նյարդայնացնում է նրան, և ես նույնպես նվաստացնում եմ նրան այս առիթով, որպեսզի բարձրացնեմ իմ կարևորությունը։ Նա սիրում է գումար ծախսել:

Ի դեպ, այն տունը, որտեղ ապրում ենք, ես ինքս եմ գնել, նա ինձ մի դրամ չի տվել։ Ինչի համար մինչ օրս նրա հանդեպ ոխ եմ պահում, չեմ կարող ներել։Երբ կողքից եմ նայում իրավիճակին՝ նա շատ լավ ու հարմար տեղավորվել է իմ հաշվին։ Ապահովված է ու դեռ ծաղ րում է ինձ։ Չեմ կարողանում հասկանալ, թե արդյոք նա մանկության հոգեբանական տրավմա է ունեցել, ինչպիսի՞ն է նրա վերաբերմ ունքը կանանց նկատմամբ։

Նրա պատկերացումների համաձայն՝ բոլոր կանայք ուղղակի գոյատևում են և ոչ մի բանի ընդունակ չեն այս կյանքում։ Ես սա լսում եմ արդեն 15 տարի։Աղջիկս հիմա 4 տարեկան է, տեսնում է, թե ինչպես ենք հայհոյում իրար, կռվում։ Ես սիրում եմ աղջկաս, բայց երբեմն նրա վրա եմ թափում զայրույթս։ Նա և՛ արտաքինով, և՛ բնավորությամբ շատ նման է հորը, հոր պես պայթյունավտանգ, զգացմունքա յին։

Եվ այն պահերին, երբ տեսնում եմ նրան աղջկաս մեջ (երբ աղջիկս հիստերիայի մեջ է և ջղայնանում է), կոտրվում եմ և նաև այն պատ ճառով, որ ես ու ամուսինս չենք կարող բաժանվել, նա չի ուզում կիսել երեխային։ Նա շատ է սիրում իր դստերը։ Եվ ես տեսնում եմ այս սերը, և ես հանդուրժում եմ նման վերաբերմունք իմ հասցեին։ Բայց ինչքա՞ն կարող եմ դա անել: