Սանտեխնիկ եմ ու հազար տուն եմ գնում, հազար մարդկանց հետ եմ շփվում: Էրեկ էլ մի հատ գործ էի վերցրել, պետք ա գնայի բաղնիք կռանթով բանով սաղ սարքեի, տենայի ինչ խնդիրներ կան:

Մի խոսքով, գնացի, տունը 45 տարեկանի մոտ մի հատ կնիկ էր: Մենակ տենայիք, թե ոնց սկսեց իրան պահել: Վրես մուննաթ էր գալիս, հերիք չի, մի բան էլ սկսեց հետո գոռգոռալ, թե բա գործդ սխալ ես անում:

Մեկ, էրկու, ձեն հանեցի, բայց հետո էլ չդիմացա, էտ էղածը շպրտեցի մի կողմ ու տնից դուրս էկա գոռգոռալով, գործն էլ կիսատ թողեցի: Բա կարող ա՞ ջոկել էր ես ըտեղ իրա ստրուկն եմ, ինքն էլ թագուհի ա, ոնց ուզի կարա խոսա կամ գոռգոռա: Էսքան տուն էի մտել էս տարիների ընթացքում, բայց սենց հիստերիկ չէի տեսել ոչ մի անգամ: