Ծնվել է 1951թ. նոյեմբերի 7-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1970-74թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, որտեղ ստացել է թատրոնի և կինոյի դերասանուհու մասնագիտություն:

1975-92թթ աշխատել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում, 1992-94թթՎանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի:

Մարմնավորել է կերպարներ հայ, ռուս և համաշխարային հեղինակների հայտնի գործերում: Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Լեդի Միրֆոլդ» (Լեդի Միրֆոլդ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Շամիրամ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպաննիկ), Վ.Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» շ) և այլն:

2004թ-ից տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2010թ-ից զուգահեռաբար աշխատում է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հյուրախաղերով հանդես է եկել նախկին բազմաթիվ երկրներում:

2006թ-ից նկարահանվել է հեռուստատեսային տարբեր նախագծերում և հեռուստասերիալներում: Նկարահանվել է «Անիծվածները» (1995թ.), «Քայլ ձիով» (2013թ.) գեղարվեստական ֆիլմերում, «Երևան ջան» (2003թ.), «Սիրո աստղ» (2012թ.) հեռուստաֆիլմերում: