ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բելառուսական «Եվրոռադիո» լրատվամիջոցին, որում անդրադարձել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին:Նիկոլ Փաշինյանի խոսքով` Բելառուսի կողմից «Պոլոնեզ» զինատեսակի վաճառքը Ադրբեջանին լարվածություն է ստեղծում Մինսկի և Երևանի հարաբերություններում:

«Մեզ անհանգստացնում է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, դա մեր հարաբերությունների համար մեծ խնդիր է: Ես այդ մասին ասել եմ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ զրույցում: Այս խնդիրը սրվում է այնքանով, որ Հայաստանը և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ:

Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը Ադրբեջանին զենք է վաճառում»,- հայտնել է վարչապետը՝ հավելելով, որ իրենց խնդիրը Լուկաշենկոյին ինչ-որ բան համոզելը չէ: Հայաստանը ներկայացրել է իր տեսակետը այդ հարցի հետ կապված՝ հույս ունենալով, որ Բելառուսը կհարգի Հայաստանի շահերը: