Նվարդը hիմш չկш մի uրբшպիղծ վիժվшծքի պաsճառով, բայց նկարի մեջի․․․.Տիգրան Նալչաջյան

Հունիսի 18-ի դաժանաբար սպանված Նվարդ Նալչաջյանի եղբայրը Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան գրառման մեջ պատմել է․․․

«Լուսահոգի քույրիկիս շունոն՝ Արջուկը։

Քույրիկս ուներ մի ծեր շուն, որի վախճանը մոտ էր։ Երբ շունը հիվանդացավ՝ փրկելու համար տարավ կլինիկա, որտեղ ասացին, որ վիրահատություն է պետք, սակայն դրանից հետո կապրի, թե ոչ՝ չեն կարող երաշխավորել։

Նվարդը որոշում է ամեն դեպքում վիրահատել, որովհետև փրկելու միակ տարբերակը դա էր։ Այդ վիրահատությունը արժեր 250.000 դրամ։ Հաջորդ օրը շունը մահանում է։ Նվարդը շատ էր տխրել, բայց բացարձակ չէր ափսոսում, որ ծախսել է այդքան գումար ու փորձել փրկել շանը։

Օրեր անց ֆեյսբուքյան էջերից մեկում տեսնում է, որ Բյուրեղավանի բակերից մեկում հալածում են մի քոթոթի, որը շատ նման էր իր շանը։ Գնում վերցնում է, բուժում ու պահում։

Նվարդը հիմա չկա մի սրբապիղծ վիժվածքի պատճառով։ Բայց նկարի մեջի հրաշքը ամեն մեր հանդիպմանը գրկախառնվում է մեզ հետ ու իր տիրոջ կարոտն առնում հարազատներից»,-գրել է Տիգրանը։