Մարմնավաճառության, պոռնկության, բռնաբարության բոլոր տեսակի դրսևորումները ուղղակի ներխուժել են մեր իրականություն:

Դրանով զբաղվում կամ մասնակից են դառնում գրեթե բոլոր տարիքի տղամարդիկ և կանայք՝ տուժողի կամ ամբաստանյալի կարգավիճակով:Տուժողների մեջ 80-ամյա տատիկներ են, 70-ամյա պապիկներից հղիացած անչափահաս աղջիկներ կամ չհղիացած անչափահաս տղաներ, որդիների կողմից բռնաբարության վտանգի տակ հայտնված մայրեր, հոգեկան հիվանդներ, չափահաս կանայք, աղջիկներ, նույնիսկ մարմնավաճառներ:

Իսկ ամբաստանյալների կարգավիճակում կին և տղամարդ կավատներ են, անգործ տատիկներ, հանկարծ էքստազի մեջ ընկած պապիկներ…Ցավոք, սա այն իրականությունն է, որն արձանագրել ենք վերջին տարիներին՝ մեր լրագրողական ուսումնասիրությունների ընթացքում: