Ժողովուրդ ջան,ելնելով Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությունից՝չէի կարող լուռ մնալ:Թող ինձ ներվի այս գաղտնիքը հրապարակելու համար: Առաջին արցախյան գոյամար տի օրվանից՝ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի աշխատասենյակը դարձել է զինվորականների հավաքատեղի, խորհրդակցություններից հետո շատերը մեկնում էին ռա զմաճակատ:Մի խոսքով աշխատանքային եռուզեռը հիմնականում Արցախում տեղի ունեցող իրադարձություններն էին: 1993 թվականի թեժ մար տերի ժամանակ Արցախի զինվորական հատուկ գծով պատասխանատույից ահազանգ եկավ:Հեռախոսի միջից հնչեց նրա հաղորդումը:

Գրում եմ բառ առ բառ,-Խնդում եմ պարոն Արարքցյանին հաղորդել,որ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը անփորձ,զենքին չտիրապետող տասնութ տարեկան տղաներին զենք է բաժանել և ուղարկել առաջնագիծ,այս պահին ահավոր ջար դ է տեղի ունենում: Լա ցակում ած ներս մտնելով՝մի կերպ լուրը հաղորդեցի պարոն Արարքցյանին:Շատ արագ չեղարկվեց Վազգեն Մանուկյանի մա հաբեր հրամանը,առաջնագծից արագ հանվեցին երիտասարդներին:

Զինվորական գործողություններին չտիրապետելու պատճառով՝ Վազգեն Մանուկյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից,չնայած արժանի էր ավելի խիստ պատժի:Անգետը ձախողվել է բոլոր գործերում,թե կարճաժամկետ վարչապետ աշխատած,այնպես էլ պաշտպանության նախարարի պաշտոններում:Երբևէ այս խամաճիկը որևէ օգտակար գործ չի արել մեր երկրի համար: Այսքանից հետո էլ դեռ իրեն իրավունք է վերապահում խոսելու,քննադատելու կառավարությանը,վարչապետին:Լավ կլինի լռի և ընդհանապես չերևա հանրության աչքին:

Հ.Գ. Ներքին դա վաճանները տեղ չունեն մեր հայրենիքում,նրանց տեղը բանտախուցն է:Կարևորը մեր ժողովուրդը անսասան է ու համախմբված: Երբեք տուրք չի տա ազգադավների դա վաճանական քայլերին: Կեցցե մեր հզոր բանակը:

Կեցցե հերոսական,միակամ մեր ազգը,մեր ժողովուրդը: Աստված զորավիգ լինի և պահապանի մեր պաշտպաններին:

Հասմիկ Հովսեփյանի Ֆեյսբուքյան էջից։