Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ արել է ամեն ինչ՝ պատերազմն օր առաջ կանգնեցնելու

համար։ «Նոյեմբերի 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին ես նույնիսկ երազել չէի կարող, որ մենք գոնե այսքան հնարավորություն կունենանք կառուցելու մեր հայրենիքը», – նշել է ԱՀ նախագահը՝ շեշտելով, որ պետք

է օգտագործել ստեղծված հմարավորությունը՝ Հայրենիքը շենացնելու համար։ Նա նաև շեշտել է, որ պատերազմում պարտության հիմնական պատճառը բանակի անպատրաստ լինելն էր։ «1994-ից ի վեր

յուրաքանչյուր օրը պատերազմն ավելի մոտ էր դարձնում, ինչին մենք չէինք պատրաստվում», – նշել է ԱՀ նախագահը։