Պաշտոնական Պեկինը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել իրենց միջև

գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց տարաձայնություններն

ու հակասությունները երկխոսության միջոցով և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել»,- ասել է նա ճեպազրույցում:

Լիցզյանն ընդգծել է, որ Չինաստանը բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ։

Տաթև Ֆռանգյան