Նունե Մարտիկի Եսայան (օգոստոսի 5, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էստրադային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ:

Կրթություն
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։

1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։

Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի

ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

1993-1995 թթ. երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում:

Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը[1]։