Ալիեւին չես նախանձի։ Էրդողանից բացի, Բաքվի ռեժիմի բոլոր դաշնակիցները, ովքեր օգնել են նրան հայկական Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, կամ հրաժարական են տվել՝ Նեթանյահուն, Խանը և արդեն Ջոնսոնը, կամ միմյանց հետ բախվել են, ինչպես Պուտինն ու Զելենսկին։ Էրդողանը կանգնած է ընտրության առջև՝ պատերա՞զմ, թե՞ հրաժարական. Ինձ համար արդեն ակնհայտ է, որ նա ընտրել է առաջին տարբերակը։ Այս տողերը գրում եմ առանց չարության որևէ նշույլի։ Սա դեռ սկիզբն է… Սարգիս Ծատուրյան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը հեշտ չի անցնի», ու որ իրենք մերժել են զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Հայաստանի առաջարկը: Այսինքն՝ Ադրբեջանն ի՞նչ պայմաններով է ուզում իրականացնել սահմանազատում ու սահմանագծում Հայաստանի հետ: Պատասխանելով Մեդիալաբի հարցին, ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ասում է․