Մանկատուն ԽՍՀՄ-ում, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, ինչպես նաև պեաության օգնության ու պաշտպանության կարիք ունեցող երեխաների դաստիարակության պետական հիմնարկ։

Մինչև հեղափոխությունը Ռուսաստանում բարեգործական միջոցներով ստեղծված մանկական ապաստարանները 1918 թվականին,

ԺԿԽ -ի դեկրետով, վերակազմվեցին պետական մանկատների։ Խորհրդային պետության առաջին տարիներին մանկատները գտնվում էին Սոցիալական ապահովության ժողկոմատի տնօրինության տակ։