Մեր այցի կարևորությունը նաև այն է, որ այստեղ ենք՝ լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից՝

Խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի

«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը՝

Այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ցանկություններ կան»,- ասաց նա՝

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն էլ տեղեկացրեց, որ Կոնգրեսի պատվիրակության այցից առաջ պաշտպանական ֆինանսավորման մասով ավելացում է կատարվել, նաև ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում է նախատեսվել՝

«Ժողովրդավարությունը շատ փխրուն է, և մենք՝ ամերիկացիներս, գիտակցում ենք ժողովրդավարության փխրունությունը՝

Ժողովրդավարությունը և անվտանգությունը միասին պետք է լինեն: Մենք կարևորում և շեշտադրում ենք այդ հարցերը»,- ասաց Աննա Էշուն..

Հավելենք նաև, որ ընստ տեղեկությունների Փելոսին խոսել է ԱՄՆ-Հայաստան վիզաների ազատականացման հարցի շուրջ՝

Մասնավորապես նշելով, որ այլևս պետք է քայլեր տարվեն այն ուղղությամբ, որ բարեկամ հայ ժողովրդի համար մեղմացվեն սահմանափակումները և հնարավորությունները մեծացվեն․․